ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին
16.10.2015 | 11:02

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հոկտեմբերի 20-27-ին տեղի կունենա Հայ ժամանակակից երաժշտության 2-րդ փառատոնը, որն այս տարի կկրի «Խաչատրյանը և մեր ժամանակները» խորագիրը: Փառատոնային երեք համերգների ընթացքում կկայանա մեկ սիմֆոնիկ և երկու կամերային համերգ, կհնչեն 18 կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում. այն կմեկնարկի խաչատրյանական հնչյունների ներքո, բեմում կլինի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մյուս երկու համերգները կկայանան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հոկտեմբերի 22-ին և 27-ին:
Այս տարի փառատոնն առանձնանում է նաև նրանով, որ երեք համերգային օրերի ընթացքում կլինեն ստեղծագործությունների պրեմիերաներ, որոնց մեծ մասը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հատկանշական է, որ փառատոնն ամբողջությամբ նվիրված է 20-րդ դարի մարդկային առաջին ոճրագործության զոհերի հիշատակին:
Հավելենք միայն, որ համերգների մուտքն ազատ է: Բոլոր համերգները կսկսվեն ժամը 19:00-ին:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ